|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 132-րդ կմ-ում «MERSEDES C200» մակնիշի 43 VV 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Վ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, ինչից Վ. Բ.-ը ստացել է մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչ վայր հասնելը՝ Վ. Բ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: