Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դստեր՝ Սվետլանա Խաչատրյանի կողմից հանցագործության մասին հաղորդում դեռևս չի ստացել: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Նշենք, որ երեկ համացանցում բուռն արձագանք էր ստացել նախկին մարզպետի դստեր կողմից հոր պաշտոնանկության վերաբերյալ ֆեյսբուքյան էջում արված սուր գրառումը:
Խաչատրյանի դուստրը երեկ Shamshyan.com-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը որևէ գրառում չի կատարել և վստահ է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են: Նա հայտնել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի վարչություն: «Ես վստահ եմ, որ իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն այդ անձին, ու հանրությունը կիմանա՝ ով կամ ովքեր են իրականում այդ զառանցանքների հեղինակը կամ հեղինակները: Ես կարծում եմ, որ այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից միտումնավոր սարքած է, ես նման բնույթի ոչ մի ստատուս չեմ գրել իմ ֆեյսբուքյան էջում, և այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից զառանցանքներ է, և այդ ամենը համարում եմ նրանց կողմից անբարոյականություն»,- կայքի հետ զրույցում ասել էր նա:
Ի դեպ, երեկվա բուռն արձագանքից հետո Սվետլանա Խաչատրյանը ապաակտիվացրել է ֆեյսբուքյան իր էջը:
Սվետլանա Խաչատրյանի անունից արված գրառման բովանդակությունը հետևյալն է. «Ցավում եմ, որ ազգս այսքան ստրկամիտ է: Գոյության գրեթե ողջ ընթացքում ենթական է եղել ինչ-որ մեկին, ու հիմա էլ ողջ ազգի մեջ մի մարդ չկա, որ կանգնի երկրի գլխին...: 20 տարի է մեզ ղեկավարում են մի փոքր տարածքի մի քանի կիսագրագետ, որոնց ղարաբաղցի են ասում, որի անկախությունն անգամ մենք չենք ճանաչում: Ու միակ մարզը, որ արժանապատիվ ապրում ու ղեկավարվում էր հենց արժանապատիվ Սյունեցու կողմից, մի տգետ, կասկածելի երեւանցի են նշանակել, որ էդ սուրբ տարածքն ապականի»: