|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայրենադարձված Վագիֆ Խաչատրյանն առաջիկա օրերին կարող է դուրս գրվել հիվանդանոցից։
Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, «Փաստինֆո»-ին հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած վիրահությունից հետո հոր վիճակը կայունանում է։
«Փառք Աստծո լավ է արդեն։ Մեկ շաբաթ է, որ վիրահատել են։ Փառք Աստծո վատ չի զգում իրեն»,- նշել է Խաչատրյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում հնարավոր է դուրս գրեն հիվանդանոցից։
«Մոտ օրերս հնարավոր է դուրս գրեն, բայց դեռ կոնկրետ ոչինչ չեն ասել»,- հավելել է նա։
Աղբյուր՝ Փաստինֆո