Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնել ենք, որ Սերժ Սարգսյանի` այսօր ստորագրած հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1975 թվականի մայիսի 10-ին:
1992-1996 թթ. սովորել և ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ, «անձնակազմի կառավարում» մասնագիտացմամբ։
1992-1999 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակոլտետը և մագիստրատուրևան՝ «Դիվանագիտության պատմություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ։
1998-2000 թթ. սովորել և ավարտել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը՝ Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչմամբ։
1995 թ. հոկտեմբերից–1998 թ. օգոստոս` ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական, ապա խորհրդական։
2000–2003 թթ.` ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ։
2001– 2011 թթ.` Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս։
2003 թ. մարտ–2009 թ. հունվար` ՀՀ Նախագահի օգնական։ 2009 թ. հունվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2011 թ. հոկտեմբերի 17-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:
Վիգեն Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2008), Մովսես Խորենացու մեդալով (2007), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին (2015) և 2-րդ աստիճանի (2013) մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք դուստր: