|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ գլխավոր դատախազությունում և տարածքային ստորաբաժանումներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ժամը 21:00 դրությամբ ուսումնասիրվել է ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր, հաղորդումներ, դիմումներ/: Դրանցից 175-ն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ օրենքով նախատեսված ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազություն