|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԿԸՀ-ի նախնական արդյունքներով` երեկ կայացած` Սեւանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Սարգիս Մուրադյանը՝ հավաքելով 6671 ձայն: Նշենք, որ նա «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն էր:
Քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Ռուդիկ Ղուկասյանը ստացել է 3669 ձայն: Երրորդ թեկնածուն՝ Արա Սմբատյանը, ստացել է 1188 ձայն:
Ուշագրավ է, որ երեկ Սեւանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հայտարարել էր, թե մրցակիցն ընտրակաշառք է բաժանում: