կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-01 10:06
Սպորտ

Թենիս. մեկնարկել է Հայաստանի առաջնությունը

Թենիս. մեկնարկել է Հայաստանի առաջնությունը

Երևանի «Արարատ» ակումբի կորտերում մեկնարկել է տարբեր տարիքայինների թենիսի Հայաստանի  առաջնությունը, որը տևելու է 2 շաբաթ:

Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը խոսեց առաջնության մասին, ինչպես նաև  անդրադարջավ վերջին տարիներին Հայաստանում մարզաձևի մասայականացման և զարգացման մասին:

Առաջնությանը մասնակցում են թենիսիստներ Երևանից և Գյումրիից: Տարբեր տարիքային խմբերում մասնակցում են շուրջ 80 մարզիկներ: Ամեն տարի Հայաստանի առաջնությունից հետո մենք չեմպիոններին հնարավորություն ենք տալիս հանդես գալ տարբեր տարիքային հավաքականներում: Փորքահասակները բարելավվելով իրենց վարկանիշը, կարողնալու են մասնակցել հաջորդ տարվա եվրոպայի առաջնությանը:

-Տարիներ շարունակ գլխավորում եք հավաքականը:  Ի՞նչ առաջընթաց կա այս ընթացքում:

 -Միշտ թենիսը մի կողմ է մնում այլ մարզաձևերի համեմատ: Տղաները ընդգրկված են Եվրոպայի 3-րդ ենթախմբում, որտեղ խաղում են աշխարհում 100 լավագույն թենիսիստներից:  Պատանիների համար այս տարին հաջող էր: Անթալիայում անցկաված մրցաշարում Եվա Ավետիսյանը գրավել է 4-րդ տեղ, որը նրան հնարավորություն է  տվել ընդգրկվել Եվրոպայի թիմում և մասնակցե է 4 միջազգային մրցաշարի:

Մանկապատանեկաննների շրջանում թենիսի նկատվում է ավելի մեծ հետաքրքրություն, բայց ելնելով մեր երկրի ներկայիս վիճակից չէի ասի որ մեծահասակների մեջ ավելացել է մասնակիցների քանակը:  Մեծահասակների շրջանում ընդհակառակը` գնալով քչանում են,քանի որ բանակային խնդիրենրից հետո դժվար է շարունակել, իսկ Հայաստանում երկրի չեմպիոնի կոչումը նվաճած թենիսիստներին հնարավորություն չի տրվում ծառայել սպորտային զորամասում»,-ասաց Ավետիսյանը: