Orange fitness ակումբում ավարտվեցին կանանց թենիսի մրցումների եզրափակիչ մենախաղերը:
Երևանցի Աննա Մովսիսյանը 6/2, 2/6, 6/3 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի Օրյոլ քաղաքը ներկայացնող Լուսինե Ավանեսյանի նկատմամբ և ճանաչվեց մրցաշարի հաղթող:
3-րդ տեղը զբաղեցրեց Նունե Խաչատրյանը/Երևան/, ով 6/1, 6/2 հաշվով հաղթեց Յանա Մինասյանին/Չասինաու, Մոլդովա/: