Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում արդադարտության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական հանրաքվեի մասին», «Հանրակրթության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու հարցը:
Նրա խոսքով՝ 2015 թ. ընդունված նոր Սահմանադրությամբ է պայմանավորվում սույն օրենքի նախագծի ընդունումը, քանի որ անհրաժեշտություն կա օրենքի դրույթները համապատասխանեցնելու ոչ միայն նոր Սահմանադրությանը, այլ նաև միջազգային փաստաթղթերին ու միջազգային ակտերին:
«Նոր Սահմանադրությունն առիթ է հանդիսացել, որ արդիականացվի տեղական ինքակառավարման մասին օրենքը»,- ասաց փոխնախարարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ, քանի որ նախագծով նաև լիազորությունների փոփոխություններ են նախատեսվում, հարկավոր է նախագահի աշխատակազմի հետ ևս քննարկել և ընդհանուր հայտարարի գալ: Նա տասը օր ժամանակ տրամադրեց և հորդորեց շահագրգիռ կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնել:
Նոր օրենքի նախագծով առաջարկվում է՝
• Տեղական ինքնակառավարման, համայնքի և նրա բնակիչների նոր հասկացությունների սահմանում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան.
• Տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Եվրոպական Խարտիայի պահանջներին և միջազգային փորձին.
• Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և համայնքի խնդիրների ընդհանուր բնութագրի ընդհանրական սահմանում.
• Համայնքի պարտադիր խնդիրների օրենքով սահմանում՝ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածին համապատասխանեցմամբ.
• Բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին խմբագրում. մասնավորապես՝ 1)տեղական ինքնառավարմանը քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով մասնակցելու հնարավորությունը, 2)տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության բարելավումը, օրինակ համայնքի ինտերնետային կայք ունենալու պահանջի ներդրմամբ:
• Նախագիծը տալիս է տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության, այդ թվում` հանրային քննարկումներ անցկացնելու որոշակի չափանիշներ ու սահմաններ, որոնց մանրամասն ընթացակարգերը սահմանելու է համայնքի ավագանին:
• 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանվել է պարտադիր ինտերնետային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն.
• Համայնքի ավագանու ինստիտուտի և նրա գործունեության հետ կապված լրացուցիչ հստակեցումներ և լրացումներ, ինչպես նաև այլ դրույթներ: