|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Օգոստոսի 29-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումներից մեկի և ենթակա զորամասերի հրամանատարների մասնակցությամբ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել են զորամասի մարտական պատրաստության, զինծառայողների մարտունակության կատարելագործման և մասնագիտական ունակությունների զարգացմանը, ինչպես նաև նոր ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերությունների ու բացթողումների վերացմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը առաջիկա անելիքների վերաբերյալ պատասխանատու սպաներին տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ: