Փոխարժեքներ
26 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Նոյեմբերի 23-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին, Ջուզեպպե Գալատիին և նրանց ուղեկցող անձանց:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալան Միլը ցավակցեց հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում կատարված դրամատիկ դեպքերի ընթացքում զոհվածների համար, և հույս հայտնեց, որ հետագայում կորուստները կբացառվեն:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը մանրամասն ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես և ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրով կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հասարակության վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման և մի շարք այլ ուղղություններին:
Ամփոփ ներկայացվեցին նաև ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կատարած աշխատանքները:
Հյուրերին հետաքրքրում էին կառավարման նոր համակարգի վերաբերյալ ոստիկանության մոտեցումները, ինչի կապակցությամբ տրվեցին բացատրություններ:
Համազեկուցողները շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ արեցին մի շարք հարցադրումներ, որոնց տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: