կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 15:23
Հասարակություն

Նաիրա Զոհրաբյանը ևս ցանկանում է մտնել ՊՊԾ գնդի տարածք

Նաիրա Զոհրաբյանը ևս ցանկանում է մտնել ՊՊԾ գնդի տարածք

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այցելել են Խորենացի փողոց և փորձում էին մուտք գործել ՊՊԾ տարածք, բայց նրանց թույլ չտվեցին: «Երեք օր է՝ մեզ ասում են, մի\' եկեք, չենք թողելու…բայց էստեղ արտոնյալ անձիք չպետք է լինեն (Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածք հաջողվել է միայն մուտք գործել Նիկոլ Փաշինյանին-խմբ.): Ես ասացի, որ պատրաստ ենք հեռախոսներն էլ հանձնել, եթե մտածում եք, որ պետք է կինո նկարենք: Ինձ այսօր ԵԽԽՎ հանձնաժողովի անադամները, Եվրապառլամենտի մեր գործընկերներն էլ ասացին, որ անհանգստացած են: Մենք ուզում էինք գնալ, հասկանալ, չթողեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը: «Մենք խնդիր ունենք լարվածություն, էսկալացիա թույլ չտալու և հասնելու խաղաղ հանգուցալուծման: Բոլոր հնարավոր միջոցները պետք է փորձել …Ի տարբերություն ոմանց, ես Մեսիայի առաքելություն չեմ վերցնում, բայց ուզում եմ՝ մի հատ էլ մենք խոսենք զինված անձանց հետ, խնդիրը հասկանանք»,- ասաց ԲՀԿ-ականը: