Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վրացական BusinessPressNews (BPN) լրատվական գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրները, տեղեկություն է հրապարակել, թե նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է:
«Արմենիա» ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին yerkir.am-ի հետ զրույցում կտրականպես հերքեց վրացական ԶԼՄ-ի կողմից հրապարակված տեղեկությունը, ավելին` դա չար լեզուների արածին վերագրեց:
«Նման հայտարարություններ տարածում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են ճանապարհից հեռացնել մրցակիցներին և հասնել նրան, որպեսզի Հայաստանի կառավարությունը չաջակցի նոր բացվող ավիաընկերությանը, որ թշնամական հարաբերություններ ստեղծվեն: Հայաստանի վարչապետը, որևէ կապ չունի այս ավիաընկերության հետ և որևէ մասնաբաժին նույնպես չունի: Վարչապետն ուղղակի նույնպես անհանգստացած է, որ Հայաստանում այս պահին չկա նորմալ գործող ավիաընկերություն, որը կներկայացներ Հայաստանը: Վարչապետն ամեն կերպ հետաքրքրված է և բոլորին կօգնի, որպեսզի հայկական ավիացիան ոտքի կանգնի: Սա ուղղակի չար լեզուներն են»,- հայտարարեց Թամազ Գաիաշվիլին:
Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկայում նա նաեւ Երեւանում մամուլի ասուլիսով հանդես կգա եւ կպատասխանի լրագրողների հարցերին: