Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկած «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանն անդրադառնալով զինված խմբի կողմից Շտապօգնության բժիշկներին պատանդ վերցնելուն, հայտարարեց. «Տղաները ոչ մեկին պատանդ չեն պահում, նրանք պարզապես ցանկանում են, որ բժշկական ներկայությունը ՊՊԾ գնդի տարածքում տեւական եւ հերթափոխով լինի: Բժիշկների հերթափոխի ապահովման պահանջ է դրված»,-հայտարարեց Ենիգոմշյանը:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ Շտապօգնության խումբը ՊՊԾ գունդ է մտել վաղ առավոտյան, քանի որ կանչ են ստացել, որ երկու վիրավորի պետք է տեղափոխեն հիվանդանոց, սակայն բժիշկների հասնելուն պես զինյալները հրաժարվել են տալ վիրավորներին: Մեր տեղեկություններով, /ինչն, ըստ էության, չհերքվեց Ենիգոմշյանի կողմից/, զինված խմբավորման անդամները ներկայացրել են պահանջ, որ առողջապահության նախարարը և բժիշկների անձնակազմը ներկայանան ՊՊԾ գունդ` այնտեղ վիրահատություններ անելու համար, որի դիմաց ազատ կարձակեն շտապօգնության բժիշկներին: