|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանյան բուժհաստատությունների մասնագետների այցը Արցախ արդեն ավանդույթ է դարձել:
Օրերս մի խումբ մասնագետներ այցելել են Շուշիի շրջանային հիվանդանոց: Երեւանի բժշկական համալսարանի միկրովիրաբուժության բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ Շուշի այցելած մասնագետները բաց դռների օր են կազմակերպել հանրապետության տարբեր շրջանների բնակիչների համար: Տեղի բժիշկների հետ հյուրերը կատարել են 57 վիրահատություն:
Նույն հիվանդանոցում տեղի է ունեցել նաեւ նորաստեղծ բիոքիմիական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է ֆրանսիացի բժիշկների խումբը: Լաբորատորիան կրում է «Բիոսեֆ» կազմակերպության ներկայացուցիչ, մեկ տարի առաջ իր մահկանացուն կնքած Քրիստիան Սեղեի անունը, ում հովանավորությամբ էլ ստեղծվել է լաբորատորիան:
Բժիշկների մի խումբ էլ օրերս գտնվում էր Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում, որտեղ Երեւանի հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կողմից կազմակերպվել են արտագնա հետազոտություններ: Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի տեղեկացմամբ` կենտրոնի մասնագետների այցն առաջին անգամ տեղի է ունեցել 1999-ին: Նա վստահեցրել է, որ այսուհետ այցելություններն ավելի հաճախակի կլինեն:
Ի դեպ, ԼՂՀ առողջապահության նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղի մասնագետներին վերապատրաստել Երեւանում: