Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 29-ին մեր հանրապետությունում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը:
Այդ առիթով Արագածոտնի մարզային միջոցառումն այս անգամ անցկացվեց Ավանում, որտեղ երախտագետ հանրությունն իր հարգանքի տուրքը մատուցեց մարզի 11 անհայտ կորածներին: Նախորդ տարի, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, գյուղի բարերար Պետրոս Պետրոսյանի միջոցներով այստեղ հիմնվել է «Անմահների պուրակ» և տեղադրվել է 6 մետր բարձրությամբ մեծադիր խաչը:
Նույն բարերարի նախաձեռնությամբ այս պուրակում կանգնեցվեց «Փառք հայոց զինվորին» հուշակոթողը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ԱԺ պատգամավորներ, մշակույթի գործիչներ, հյուրեր հարակից համայնքներից եւ մայրաքաղաքից: Հուղակոթողի բացման պատիվը տրվեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանին:
Ողջունելով մասնակիցներին, մարզպետն իր երախտիքի և հարգանքի տուրքը մատուցեց անհայտ կորածներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, բարերար Պետրոս Պետրոսյանին և քանգդակագործ Վարազդատ Համբարձումյանին: Նա հարատև խաղաղություն մաղթեց Հայոց աշխարհին, խաղաղություն, որի երաշխավորը մեր հզոր ու անպարտելի բանակն է: Օրվա խորհդին համահունչ` կատարվեցին ազգային ազատագրական երգեր եւ պարեր:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին