|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Այս պահին կատարվում են անհայտ կորածների որոնողական և ճշգրտման աշխատանքներ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ստորաբաժանումներից շատերն իրենց մշտական տեղակայման վայրերում չեն, մեծ մասը գտնվում է մարտական իրավիճակում, ուստի այս պարագայում շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ:
«Բայց եթե լիներ անգամ մեկ գերի, նրանք կարող էին օգտագործել, քանի որ հիշում ենք, թե նույնիսկ մեկ հովվին ինչպես էին օգտագործում: Սակայն, միաժամանակ, ոչինչ բացառել էլ չի կարելի»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ անհայտ կորածների 1-2 տվյալ արդեն հրապարակվել է: «Որոնողական աշխատանքները շարունակվում են, այնպես որ` հնարավոր է` այսօր էլ նոր տվյալներ հրապարակվեն»,- ասաց Հովհաննիսյանը: