կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-22 18:30
Հասարակություն

Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով կբարձրանա

Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ը էապես չի փոխվի, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 23-25-ը` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: