|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը: Ներկա էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, պարզապես քաղաքացիներ, ովքեր եկել էին վերջին հրաժեշտը տալու հայ երգի թագուհուն: Հոգեհանգստին ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Օֆելյա Համբարձումյանը մահացել է հունիսի 13-ին` 91 տարեկանում: Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Նրա աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:


