|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Այսօր՝ հունիսի 14-ին, Արցախի խորհրդարանում 25 կողմ ձայնով ընդունվել «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքը` ուղեկցող նախագծերի փաթեթով:
Հարկային օրինագծերի փաթեթի ընդունմամբ հանրապետության տարածքում արտադրվող ռազմական նշանակության այն արտադրանքները, որոնք ներառված կլինեն կառավարության ցանկում, ազատվել են ավելացված արժեքի հարկից:
Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի խոսքով՝ վերոնշյալ փոփոխությունն ունի Արցախում ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը խրախուսելու նպատակ: