Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2016 թվականի հունիսի 04-ին` ժամը 00:40–ի սահմաններում, ահազանգն է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։
Նախնական տվյալներով՝ պայթուցիչ սարք է տեղադրվել Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի աստիճանահարթակում գտնվող աղբամանի մեջ, որտեղ առաջացած պայթունից վնասվել են շենքի մուտքի դռան ապակիները և աստիճանահարթակի ծածկը` պատճառելով զգալի չափերի վնաս:
Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 04-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։