Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
2003 թ. իշխանության գալուց հետո Էրդողանը «կայուն քաղաքական առաջնորդ էր, որը ԵՄ-ին անդամակցելու համար մեծ ջանքեր էր գործադրում և փորձում բարեկամանալ գործարար աշխարհի հետ», սակայն արդեն վերջին շրջանում երկիրը տանում է ավտորիտարացման ուղիով. գրում է Financial Times-ը:
Ըստ թերթի` մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի առջև լինելու է 4.5 տարի` առանց ընտրության ժամանակահատված, և այդ ժամանակաշրջանը Էրդողանը կարող է օգտագործել և' տնտեսությունը, և' արտաքին քաղաքականությունը հունի մեջ դնելու համար:
«Չնայած Էրդողանի տարակուսանքներին` տնտեսությունը կարգի բերելու համար դեռևս ամենալավ հնարավորությունը Արևմուտքն է ընձեռում: Անցյալ տարվա տնտեսական ճգնաժամի շրջանում Թուրքիան օգնության համար դիմել էր Չինաստանին, Քաթարին և Ռուսաստանին, սակայն անհրաժեշտ պատասխան չի ստացել: Էրդողանը չի վերածվելու ժողովրդավար առաջնորդի, սակայն Արևմուտքի հետ հարաբերությունների համար դեռևս հնարավորություն ունի», - հղում անել Financial Times-ին` հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Բացի այդ` թերթը համարում է, որ Թուրքիայի և Աարևմուտքի միջև ամենագլխավոր արգելքը շարունակում են մնալ ռուսական Ս-400-ները: