Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում որոշեց կառավարության ֆոնդից 3 մլրդ 120 մլն դրամ հատկացնել ԱԱԾ-ին, 340 մլն դրամ՝ Ոստիկանությանը, 643.5 մլն՝ ՀՀ քննչական կոմիտեին: Ընդհանուր գումարը կազմում է մոտ 4,1 մլրդ դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գումարի հատկացումն արվում է ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր -ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելու նպատակով:
Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելու նպատակով՝ առաջարկվում է Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար ՀՀ 2022թ. պետական բյուջեից հատկացնլ 643.500.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության գծով ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վերջիններիս բնականոն գործունեության ապահովմամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից շրջանառվում է ՀՀ կառավարության 03.07.2014թ. 712-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը»: