կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-28 17:18
Քաղաքական

Նժդեհի արձանը ֆանտաստիկ արձան է. Էդուարդ Շարմազանով

Նժդեհի արձանը ֆանտաստիկ արձան է. Էդուարդ Շարմազանով

Այսօր Հանրապետության հրապարակին կից պուրակում Նժդեհի արձանի բացմանը ներկա էր Հանրապետական կուսակցության խոսնակ , ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Նրա համոզմամբ` Նժդեգի հուշարձանը կլինի երևանցիների, հայ ժողովրդի ամենասիրելի արձաններից մեկը: Չկա ազգային կյանքի մի ոլորտ` եկեղեցուց սկսած, վերջացրած մանկավարժությամբ, որտեղ  Նժդեհն իր ծանրակշիռ խոսքը ասած չլիներ, ու Նժդեհի մեծությունը, ըստ Շարմազանովի,  կայանում է նրանում, որ ինչպեսնա  խոսել է, այդպես էլ ապրել է: Հարցին, թե համարու՞մ է որ արձանն առնական է, ինչպես նշել էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Էդուարդ Շարմազանովը նշեց.

«Կոմլեքս արձան է, որի մեջ վերցված է Նժդեհի ողջ կերպարը, թե որպես ազգային բարոյախոս, թե որպես պետական գործիչ, թե որպես զինվորական, թե որպես ուսուցիչ: Նա նաև լրագրող է եղել, ոչ թե հարցազրույց է վերցրել, այլ պարբերականներ է հիմնադրել, օրինակ` «Տարոնի արծիվ»-ը, որը ամենաշատ ընթերցվող թերթերից է եղել»,- ասաց Շարմազանովը: Հարցին, թե արդյո՞ք այսօրվա իշխանությունները շարժվում են Նժդեհի թողած պատգամներին համաձայն, Շարմազանովը նշեց. «Համենայն դեպս գնում ենք այդ ուղղությամբ, Արցախյան հերոսամարտն ու ապրիլյան պատերազմում մեր զինվորների սխրանքները ապացուցում են, որ նրանք Նժդեհի հետնորդներն են»:

Շարմազանովը չհամաձայնեց այն կարծիքների հետ, թե Նժդեհի արձանը նման չէ Նժդեհին, այլ նման է Պետրոս առաջինին: Հակառակը, ըստ նրա, արձանի մեջ ներառված է Նժդեհի ողջ կերպարը:

«Այս արձանը ֆանտաստիկ արձան է, և այս օրը հիշեք, այս արձանը լինելու է հայ ժողովրդի ամենասիրելի արձաններից մեկը»,- ասաց նա: