կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-25 14:57
Տարածաշրջան

Դեմիրթաշի կուսակցությունը կդիմի ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության հարցով

Դեմիրթաշի կուսակցությունը կդիմի ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության հարցով
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու առաջարկի դեմ հայցով:

Ըստ Demokrathaber-ի՝ ԺԴԿ-ն, որն առաջարկին կտրականապես դեմ արտահայտված միակ կուսակցությունն է, ՍԴ-ում կներկայացնի առաջարկը չընդունելու պատճառները:

Նշենք, որ նշյալ առաջարկն այսօր նախագահ Էրդողանին է ներկայացվել, որը թույլ է տալիս սահմանադրական մի շարք փոփոխություններ անել` պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն է իրականացվել կամ իրականացվելու: