|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Միացյալ Նահանգներն արձագանքել է Թուրքիայում ընդունված նոր որոշմանը, որը թույլ է տալիս սահմանադրական մի շարք փոփոխություններ անել` պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար:
«Եթե այս փոփոխությունը հանգեցնի քաղաքական բանավեճերի կրճատման, ապա Թուրքիայում ժողովրդավարությունը կքայքայվի»,- տարածած գրավոր հայտարարության մեջ նշել է ԱՄՆ ԱԳ նախարարի փոխխոսնակ Մարկ Թոները:
Նրա խոսքով` ԱՄՆ-ը մտահոգություն ունի, որ ընդունված որոշումը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի տարածքում խոսքի ազատության վրա: «Թեև որոշումը վիճահարույց կամ անհանգստացնող է, սակայն հավատում ենք, որ քաղաքական բովանդակությամբ մտքի ազատությունը պետք է ապահովվի: Սա առավել կարևոր է, երբ խոսքը գնում է երկրի քաղաքացիների կողմից ընտրված ներկայացուցիչների մասին»,- ասել է Թոները:
Նշենք, որ Գերմանիան նույնպես մտահոգություն է հայտնել Թուրքիայում ընդունված նոր որոշման կապակցությամբ: