կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 11:57
Աշխարհ

Էրդողանի հետ գործարքի պատճառով Եվրոպային սպառնում են նոր ահաբեկչություններ

Էրդողանի հետ գործարքի պատճառով Եվրոպային սպառնում են նոր ահաբեկչություններ

Անգլիական Daily Telegraph թերթը մտահոգություն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան վիզա տրամադրելու վերաբերյալ ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կապակցությամբ:

Թերթը նշել է, որ թուրքերին վիզա տրամադրելու դեպքում ահաբեկիչների` Եվրոպայում հարձակումներ իրականացնելու հավանականությունը կաճի:

Մաթեու Հոլհաուսի գրի առած հոդվածում նշվել է, որ թուրքերին վիզա տրամադրելու դեպքում Թուրքիայում ապրող հանցագործերն ու ահաբեկիչները ավելի ազատ մուտք կգործեն Շենգենյան գոտի, իսկ այլ երկրներում ապրողները կսկսեն թուրքական քաղաքացիություն ստանալ:

Թերթի հետ զրույցում Եվրոպական հանձնաժողովի խոսնակն ասել է, որ վիզայի տրամադրումը չարաշահելու դեպքում համաձայնագիրը կարող է չեղարկվել: