կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-04-20 15:37
Սպորտ

Հրաձգություն. Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարի հաղթողները

Հրաձգություն. Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված  հուշամրցաշարի հաղթողները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել լեգենդար հրաձիգ Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էր նաև ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: 

 

Նախարարը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին՝ հրաձգությունը Հայաստանում տարեցտարի էլ ավելի զարգացնելու և այս հուշամրցաշարն ամեն տարի անցկացնելու համար, որի շնորհիվ երեխաները հիշում և հարգում են անվանի մարզիկներին:

 

Ներկաները նախ դիտել են տեսաֆիլմ Զինաիդա Սիմոնյանի մասին, այնուհետև Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը Հայաստանում հրաձգություն մարզաձևի զարգացմանն օժանդակելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին պարգևատրել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի պատվավոր անդամի ոսկյա կրծքանշանով և պատվոգրով: 

 

2015 թվականի ապրիլի 17-19-ը անցկացված հուշամրցաշարին մասնակցել են 70 մարզիկ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից և Վանաձորից: 

 

Ըստ մրցաձևերի առաջնության հաղթողներ են դարձել՝ 

 

Վազող թիրախ, 10 մ, 30+30 կրակոց, տղաներ - Հովհաննես Խաչատրյան (Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Էդիկ Ղարիբյան) 

Վազող թիրախ, 10 մ, 20+20 կրակոց, աղջիկներ - Գոհար Հարությունյան (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան) 

 

Օդամղիչ հրացան` 10 մ, 60 կրակոց, տղաներ - Սուրեն Բերյան (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Համլետ Նիկողոսյան) 

Օդամղիչ հրացան՝ 10 մ, 40 կրակոց, աղջիկներ - Մարիամ Միքայելյան (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան) 

 

Օդամղիչ ատրճանակ՝ 10 մ, 60 կրակոց, տղաներ - Ռոմիկ Վարդումյան (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան) 

Օդամղիչ ատրճանակ՝ 10 մ, 40 կրակոց, աղջիկներ - Էլմիրա Կարապետյան (Հրաձգության հանրապետական մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան) 

 

Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց, տղաներ - Հովհաննես Խաչատրյան (Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Էդիկ Ղարիբյան) 

Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց, աղջիկներ - Լիլիթ Մկրտչյան (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

 

  
Աղբյուր` Msy.am