Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանը: Հադրութում հայ սպային Հովիկ էին ասում: 38-ամյա մայորը զինված ուժերում էր 1995-ից: Սկզբում Խոջալուի տանկային զորամասում էր, հետո` Հադրութում: Զրահատեխնիկայի ծառայության պետի վերջին առաքելությունը Ջաբրայիլում էր, հենց այնտեղ էլ զոհվեց. խոցելով թշնամու մի քանի տանկ ու սեփական տանկը վահան դարձնելով, փրկեց մի քանի զինվորների կյանքեր:
Հերոսի քույրը պատմում է, որ ապրիլի 2-ի մարտում եղբայրը թողել է իր տանկն ու շարժվել մեկ այլ` խափանված տանկ կարգի բերելու, հետ է եկել, որ մտնի իր տանկի մեջ, բայց չի հասցրել` թշնամին խփել է, փոխարենը փրկվել են ընկերները` հասցնելով պատսպարվել տանկի հետևում:
Փորձառու տանկիստն այլ կերպ էր վերաբերվում զինվորներին, հպարտանում նրանցով, ասում էր` նրանք դեռ կյանքի փորձ չունեն, բայց ծառայության ընթացքում իմաստավորվում են, իսկական տղամարդ դառնում: Մայորը յուրահատուկ ուշադրություն էր դարձնում զորամասի տեխնիկային: Քույրը հիշում է. «Տանկերը միշտ կոկիկ էին, մաքուր»:
Հովիկ Մայիլյանը երեք անչափահաս երեխաների հայր էր: Փոքրը` Հայկը, երկու տարեկան է: «Հովիկը հպարտանում էր հայրենիքով, ասում էր` միշտ պետք է այնպես անեմ, որ երեխաներս չմտածեն օտար հող ոտք դնելու մասին»,- ասում է մանկավարժ քույրն ու հավելում. «Նա հայրենիքը գերադասեց իր երեխաների ժպիտից»:
Մանրամասները ` Yerkir.am-ի տեսանյութում: