|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՀ Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարվել է սահմանային գործընթացի, ադրբեջանական իրավական հիմքեր չունեցող ներկայության ու սահմանային բնակիչների իրավունքները խախտող արարքների (արոտավայրերից օգտվելու, հողատարածքները մշակելու անհնարինություն, ջրի հասանելիության խոչընդոտներ և այլն) պատճառով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով իր եւ նախագահի Սյունիք կատարած այցին:
Սահմանային բնակիչների իրավունքների գլխավոր երաշխիքը սահմանային անվտանգության ապահովումն է: Անվտանգության խնդիրների պատճառով սրվել են նաև սոցիալական հարցերը:
Սյունիքի մարզի սահմանային համայնքներ Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ այցի շրջանակում կարևոր էր նաև Նախագահի անդրադարձը այդ խնդիրներին, որը կներառվի անվտանգության գոտու առաջարկների մեջ: Սա այս համատեղ այցի գլխավոր նպատակն էր: