Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Մյուխենի շրջանի երկաթուղային կայարանում անհայտ անձը դանակահարել է 5 մարդու. հայտնում է РИА Новости-ին:
Վերին Բավարիայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միխայելա Գրոբը հայտնել է գործակալությանը, որ դեպքը տեղի ունեցել առավոտյան ժամը 5-ին: «Կասկածյալը հարձակվել է մարդկանց վրա դանակով: Վիրավորվել է 5 մարդ, նրանցից մեկը` ծանր, նրա կյանքին վտանգ է սպառնում: Կասկածյալը ձերբակալված է: Նրա ինքնությունը պարզվում է»,- ասել է նա:
Գրոբը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ճի՞շտ են ԶԼՄ-ների հրապարակումները, թե հարձակվողը գոչել է` «Ալլահ ակբար»:
РИА Новости-ին Մյունխենի գլխավոր դատախազության ներկայացուցիչն ասել է, որ իրենք դեռևս չգիտեն` հարձակվողը կրոնական ծայրահեղական է՞, թե՞ ոչ: «Սակայն, այս պահին հավաքված տվյալների համաձայն, նա այդ բառերը գոռացել է»,- ասել է նա: