կարևոր
4021 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-11 23:48
Հասարակություն

Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ

Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյան գլխավորությամբ։

Այս պահին քննիչների հետ տեղում աշխատում են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները։

Ա. Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր պարզում են՝ ով և ինչ հանգամանքներում է ինքնաշեն նռնակը նետել։

Աղբյուրը՝ SHAMSHYAN.com