|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան` էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, գնում է աներոջ հետքերով: Հակահայկական գործողությունների շրջանակում այս անգամ էլ նա կոչ է արել պայքարել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի դեմ:
Ըստ Demokrathaber-ի` նա կոչ է ուղղել նրանց, ովքեր դեմ են Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանին. «Ես կոչ եմ անում ձեզ` եթե այսքան մտահոգություններ ունեք շրջապատի պաշտպանության վերաբերյալ, աշխարհի համար շատ լուրջ վտանգ ներկայացնող, մեր սահմանից 10-20 կիլոմետր հեռու գտնվող Հայաստանի Մեծամորի ատոմակայանը կա, ձեր էներգիան վատնեք դրա դեմ պայքարելու համար: Այդ դեպքում Թուրքիային ավելի մեծ ծառայություն մատուցած կլինեք»:
Ալբայրաքի խոսքով` «ավելի քան 40 տարվա տեխնոլոգիան լուրջ վտանգներ և մտահոգություններ է առաջացնում»:
«Ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար է դա վտանգավոր»,- նշել է նա: