Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ Վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի տարեկան հաշվետվությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ առանց ընդդիմադիրների հետ քննարկելու, «ափալ-թափալ» հարցերը բերում են հանձնաժողով, և պետք է ժամանակ տրվի ընդդիմադիրներին ծանոթանալու այդ հաշվետվությանը:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համաձայնեց Բագրատյանի բոլոր ձևակերպումների հետ, բացի «ափալ-թափալ» արտահայտությունից:
Հաշվետվությունը ներկայացնում էր ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը: Նա նշեց, որ հաշվետվությունները ներկայացված են ՎՊ պաշտոնական կայքում, բացի մեկից, որը պետական գաղտնիք է պարունակում: Նա հայտնեց, որ հաշվետվության մի մասը վերաբերում է սոցիալական ոլորտին, նպաստների ու հրատապ օգնությունը ճիշտ հասցեատերերին հասցնելուն:
Ըստ Նռանյանի՝ մի խումբ ընկերությունների մասին կա հաշվետվություն, որոնք համարվում են «անհույս», դրանք այն ընկերություններն են, որոնք ներդրումները փոշիացրել են և չեն կարողանում վերադարձնել ո՛չ փոխառությունները, ո՛չ շահաբաժինը: Այդ գումարը կազմում է 810 միլիոն դրամ:
Կան նաև որոշ ռիսկային ընկերությունների մասին հաշվետվություններ, դրանք այն ընկերություններն են, որոնց հետ դժվար է աշխատել, որոնք պետությանը որպես գործընկեր չեն դիտում և հաշվետվողականության խնդիրներ ունեն: Նրանց առջև պահանջ է դրվելու՝ դուրս գալ ծրագրերից:
Շարունակվում են խնդիրները գնումների ոլորտում, որը պետք է կարգավորվի, «հաղթում են» թանկ գին առաջարկող ընկերությունները, կամ մրցույթին մասնակցում է չորս ընկերություն, որի հիմնադիրը, պարզվում է, նույն մարդն է: Շարունակվում են խախտումները նաև շինարարության բնագավառում: