Այս կադրըYerkir.am-ի թղթակիցը ֆիքսել է Թալինի ՀՀԿ-ի շտաբում: ՀՀԿ-ականները որեւէ կերպ թույլ չեն տվել լրագրողների մուտքը այս սենյակ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թալինի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը ամեն կերպ խույս է տալիս լրագրողների հետ շփումից: Նա այնքան լարված է ընտրությունների կազմակերպմամբ, որ անգամ ընտրության դեռ չի մասնակցել: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀԿ-ի շտաբում մեր թղթակիցը հանդիպել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ, ով խիստ լարված հեռախոսային զրույցների մեջ էր: