կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-16 17:36
Քաղաքական

80-ականների զենքից բացի ունենք առաջատար այլ միջոցներ՝ հեռահար ու ճշգրիտ. Սեյրան Օհանյան

80-ականների զենքից բացի ունենք առաջատար այլ միջոցներ՝ հեռահար  ու ճշգրիտ. Սեյրան Օհանյան

Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող վիճակին:

Նախարարը նշեց, որ հրադադարի ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում փոքր ինչ կրակոցներով, խախտումներով պահպանվում է:«Պաշտպանության բանակի հետ համագործակցությունը պատշաճ մակարդակի ենք իրականացնում, փոխօգնության շրջանակներում, կարողացել ենք իրականացնել այնպես, որ այսօր ՊԲ-ն հիմնականում ծավալված է, եւ պատրաստ է իր առջեւ դրված խնդիրներին»:

Հարցին, թե արդյո՞ք հայկական բանակը կռվում է 1980-ական թթ զենքով, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը, Ս. Օհանյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Գիտեք հիմնական սպառազինությունը, որն այսօր համաշխարհային տիրույթում կա ձեռք է բերվել երկրորդ աշխարհամարտից հետո, եւ այդ տեսականին կամաց- կամաց զարգանում է: ՀՀ նախագահի ասածը կայանում էր նրանում, որ նույնիսկ կա 80-ական թթ սպառազինությամբ հայկական ստորաբաժանումները պայքարել են, եւ պայքարում են իրենց առջեւ դրված պարտականությունները հերոսաբար իրականացնելու համար: Դա չի նշանակում, որ այսօր այդ միջոցներից բացի չունենք այլ առաջատար միջոցներ, որոնք որ հեռահար են, ճշգրիտ»: