|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այս պահի դրությամբ` հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ունենք 125 վիրավոր, որոնցից 45-ը բուժում է ստանում Կենտրոնական զինվորական հոսպիտալում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը: Ըստ նրա` վիրավորների մեծ մասն ունի բեկորային վնասվածքներ, ոմանց մոտ կան բազմաբեկորային վնասվածքներ:
«Այս ընթացքում դուրս է գրվել 3 վիրավոր: Հինգի մոտ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է, դեռևս փոփոխություններ չկան` ո'չ դրական, ո'չ բացասական: Նրանցից մեկը գլխի շրջանում է վիրավորում ստացել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկը օրերս է վիրավորում ստացել: Ինչ վերաբերում է վիրավորների` արտերկրում բուժում ստանալն ապահովելուն, ապա հարցը քննարկվում է, և անհրաժեշտության դեպքում նրանց կտեղափոխենք»,- ասաց Գալստյանը:
Նա հավաստիացրեց, որ վիրավորների մոտ կա դրական տեղաշարժ. հաղթող զինվորի մոտ վերքերը, սովորաբար, ավելի շուտ են լավանում: