կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-13 16:15
Հասարակություն

Փամփուշտները վերջանալուց հետո էլ տղաները բահերի են անցել...

Փամփուշտները վերջանալուց հետո էլ տղաները բահերի են անցել...

Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«-Պարոն ավագ լեյտենենտ փամփուշտները վերջանում են,- զեկուցում է սերժանտը։

-Պատրաստվել ձեռնամարտի,-լսվել է պատասխանը։ Հետախուզական դասակը հյուսիսային հատվածում մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտը։ 4 զոհ, երեք վիրավոր, ձեռնամարտ է սկսվել։ Դասակի տղաները կարողացել են հանել հրամանատարի, եւ ընկերների մարմինները։ Հետո, դիրքը հետ գրավելուց տղաները հայտնաբերել են հակառակորդի երկու դիակ։ Նրան հրազենային կրակոցներից չէին սպանվել, այլ բահի հարվածներից։ Այս դասակի մասին կգրեմ ավելի մանրամասն»։