|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության դռները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը: Մենք առաջարկում ենք միավորել մեր ջանքերը. CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը։
Նրա խոսքով` Թուրքիան աջակցում է այն նախաձեռնությանը, որ երկրներն օգտագործեն Անկարայի փորձը, գիտելիքներն ու հմտությունները ավիացիայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
«Բնականաբար, յուրաքանչյուր երկիր ունի իր առավելությունները։ Մենք կշարունակենք զարգացնել այդ քայլերը այն երկրների հետ, որոնք համաձայնել են մեր առաջարկներին, և կարծում ենք, որ դրանք դրական արդյունքներ կբերեն», - ասել է նա։