|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը տեղեկացնում է, որ, ամենօրյա կապի մեջ լինելով Արցախի հետ, տեղյակ լինելով առկա խնդիրներին ու կարիքներին, անհրաժեշտություն է առաջացել համատեղել սոցիալական օգնության բոլոր հավաքները, ցանկագրել ու ուղարկել Արցախ` համապատասխան մարմիններին:
«Սիրելի հայրենակիցներ, ովքեր ցանկանում են օգնությունը նպատակակետին հասցնել ու համագործակցել ԼՂՀ կառավարության կողմից կյանքի կոչված օպերատիվ շտաբի հետ՝ ապա խնդրում եմ այս հարցում ևս ցուցաբերել համախմբվածություն և համակարգել ողջ ջանքերը: Ուստի օգնությունը նպատակակետին ուղղելու համար խնդրում եմ կապ հաստատել այս հեռախոսահամարներով +374 77966505, +374 93905772, +374 11248008, ցուցակագրել ողջ օգնությունը ըստ պատշաճի: Առաջին փուլում անհրաժեշտ է օգնության ցուցակները ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ [email protected], մենք հաղթել, հաղթում և կհաղթենք միասնական համախմբմամբ»,- ասված է Ազատուհի Սիմոնյանի հայտարարության մեջ: