կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-02 23:11
Արցախ

Ադրբեջանը տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ. ԼՂՀ ԱԺ

Ադրբեջանը տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ. ԼՂՀ ԱԺ

Ապրիլի 2-ին խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: ԱԺ ընդունած հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 2-ին Ադրբեջանն աննախադեպ լայնածավալ հարձակում ձեռնարկեց՝ հարվածելով ոչ միայն Արցախի ռազմական օբյեկտներին, այլեւ խաղաղ բնակավայրերին, որի հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում անմեղ երեխաներ:

Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այս ահաբեկչական գործողությունները ոչ միայն ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության դեմ, այլեւ հարված են միջազգային անվտանգության համակարգին:

ԼՂՀ Ազգային ժողովը, իր վստահությունն արտահայտելով Պաշտպանության բանակի հմուտ գործողություններին, Արցախի քաղաքացիների եւ հատկապես սահմանային բնակավայրերի բնակչության բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությանը,

-   համարում է, որ միջազգային հանրությունը, անընդհատ ենթարկվելով պաշտոնական Բաքվի շանտաժին, տարիներ շարունակ իր մոտեցումներով հավասարության նշան դնելով կողմերի միջեւ՝  շարունակում է ոգեւորել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները,

-   փաստում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անտեսումը հանգեցնում է Ադրբեջանի կողմից սանձարձակ գործողությունների: Ագրեսորին չզսպելը բերելու է տարածաշրջանում անկանխատեսելի հետեւանքներով նոր սրացումների, ինչի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն պաշտոնական Բաքվի, այլեւ նրան սատարող ուժերի վրա»: