կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-03-29 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 2-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 3-ի ցերեկը նույնքան կնվազի:

\"\"

Երևանում՝

Մարտի 30-31-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ. արագությամբ:

\"\"