կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-26 15:16
Սպորտ

Լրագրողները ջախջախիչ պարտության մատնեցին ԱԺ թիմին

Ֆուտզալի Բիզնես-լիգա մրցաշարի շրջանակներում այսօր լրագրողների թիմը  հանդիպել է  ԱԺ   թիմին, որի կազմում հանդես են գալիս   թիմում խորհրդարանի աշխատակիցներ եւ պատգամավորներ:

Խոշոր հաշվով հաղթանակ է տարել լրագրողների թիմը: Գրանցվել է 14:2 հաշիվ:

Լրագրողների հավաքական՝ ԲագրատԿազումյան, Վահրամ Մկրտչյան, Սամվել Ղարագյոզյան, Արմեն Կարախանյան, Էդուարդ Հայրապետյան, Գևորգ Ղազարյան, Վլադիմիր Հովհաննիսյան, Դավիթ Ալավերդյան, Ռաֆայել Ավետիսյան, Դավիթ Եղիազարյան, Էդուարդ Քալանթարյան, Խորեն Թևանյան, Հովհաննես Մելքունյան, Էմիլ Սարգսյան, Մհեր Ղալեչյան:

Ազգային ժողով՝Կարեն Եղիազարյան, Արթուր Գևորգյան, Արմեն Ղասաբօղլյան, Կորյուն Նահապետյան, Արմեն Բաբայան, Քոչար Խաչատրյան, Հովհաննես Սահակյան, Շիրակ Թորոսյան, Արման Մկրտչյան, Սարգիս Քեֆիլյան, Արմեն Նասլյան, Էդուարդ Բադոյան, Սամվել Ֆարմանյան, Կարեն Ավագյան, Էրիկ Մինասյան, Հրայր Թովմասյան, Էդուարդ Շարմազանով: