|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ երկրում հաստատված կորոնավիրուսի դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ․
«Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ։
Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել՝ ընդհանուր հաստատված դեպքերի թիվը կազմելով 190։