|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի դեպ, ով չէր նկատել, ասեմ, որ Երևանի քաղաքային Ավետիք Իսահակյանի անվան ԳՐԱԴԱՐԱՆԻ հին շենքը քանդվել էր առնվազն 5-6 տարի առաջ:
Պահպանել էին միայն դիմային ճակատային պատը՝ տեղում կառուցվող նոր շենքի մաս դարձնելու համար: Մարդկանց թյուրիմացության մեջ պետք չի գցել, ՇԵՆՔԸ վաղուց էր քանդված: Ու չեմ հիշում, որ այդ տարիներին շենքը քանդելուց որևէ մեկն աղմուկ բարձրացրեց, ահազանգեց:
Ուղղակի չեմ հասկանում, եթե հիմա պետք է ճակատային այդ պատը քանդեն, ապա ինչո՞ւ էին այսքան տարի պահել: Ենթադրում եմ, որ պատն արդեն ուզում են վերականգնեն ու ներգրավվեն թիկունքում կառուցվող շենքի մեջ և ելնելով դրանից՝ նրա վրա աշխատանքներ են կատարում՝ նորակառույց շենքի հետ ինտեգրելու, նրա մասը դարձնելու համար: Սա իմ ենթադրությունն է: Բայց լավ կլիներ լսեինք կառուցապատողների մեկնաբանությունները:
Հ.Գ. Իսկ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը այսօր էլ կա, գործում է, և գտնվում է Կառավարական թիվ 3 մասնաշենքում, մուտքը՝ մետրոպոլիտենի «Հանրապետություն» կայարանի մոտից: Ու շատ հետաքրքիր է՝ քանի՞սն են ներկայում օգտվում այս լավ գրադարանից»: