|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Երեկ երեկոյան հոսպիտալացված` ԱԺ նախագահ Գալուստ Սահալյանը շարունակում է գտնվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Yerkir.am-ի թղթակցին ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնեց, որ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, ինքնազգացողությունը լավ է:
«Երեկ երեկոյան ժամը 8-ի կողմերը վատացել էր նրա ինքնազգացողությունը, որոշել էին տեղափոխել հետազոտության, արդյունքում` հայտնաբերվել է ճնշման տատանում, նշանակվել է լրացուցիչ հետազոտություն, որի արդյունքում էլ հայտնաբերվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում»,- ասաց նա՝ հավելելով, որ Սահակյանն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հարցին, թե ե՞րբ կապաքինվի և կվերադառնա աշխատանքի, Բաբայանը պատասխանեց. «Բժիշկները կորոշեն, երկար չի տևի»:
Նա միաժամանակ հավաստիացրեց, որ ԱԺ նախագահը սրտի հետ կապված խնդիրներ չունի: