կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-16 19:25
Հասարակություն

Վթար Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին. 28-ամյա երիտասարդն ու նրա մայրը մահացել են

Վթար Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին. 28-ամյա երիտասարդն ու նրա մայրը մահացել են

Փետրվարի 16-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34VC761 պ/հ (վարորդ Է. Խ.) և «Dodge» մակնիշի 39DD333 պհ (վարորդ Գ.Գ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1988թ. ծնված Է. Խ.-ն տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1965թ. ծնված Մ. Դ.-ն, 1979թ. ծնված Խ. Խ.-ն, 1979թ. ծնված Թ. Մ.-ն և 2015թ. ծնված Մ. Խ.-ն տեղափոխվել են Ապարանի ԲԿ:

Հոսպիտալացման ճանապարհին մահացել է Մ. Դ.-ն (ծնվ. 1965թ.):

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածներին պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հայտնում է ՏԿԱԻՆ-ը:

Shamshyan.com-ի տվյալներով մահացածները են մայր և որդի են Ապարանի բնակիչներ:

Վիրավորները` երիտասարդի կինն ու երեխան: