կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-18 10:50
Քաղաքական

Բաբլոյանն ամոթանք է տալու կեղծ տեղեկանքներ բերող պատգամավորներին

Բաբլոյանն ամոթանք է տալու կեղծ տեղեկանքներ բերող պատգամավորներին

ՀՀԿ-ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արա Բաբլոյանը 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստից առաջ լրագրողներին հավաստիացրեց, որ ինքն էլ մի քանի օր առաջ է տեղեկացել, որ ԱԺ նախագահի պաշտոնն իրեն է վերապահվելու:

«Պատասխանատվությունը մեծացավ, հուսով եմ` կանեմ այն, ինչ ինձանից սպասում է ժողովուրդը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե վերլուծաբանները կարծում են, որ այդ պաշտոնը նրա համար ժամանակավոր է, Բաբլոյանն արձագանքեց, որ ժամանակը ցույց կտա:

Հարցին, թե հե՞շտ կլինի փոխարինել Գալուստ Սահակյանին, պատասխանեց, որ հեշտ չի լինելու: «Ամեն դեպքում ամեն մարդ իր փորձառությունն ունի:, Գալուստ Սահակյանը մեծ փորձառություն ունի թե՛ քաղաքական, թե՛ պառլամենտական կյանքում: Համենային դեպս, այն դասերը, որ պետք է քաղեինք, մեր ժամանակն է, հարկավոր է` կարողանանք դրսևորել մեր կարողությունը»,- ասաց Բաբլոյանը` հավելելով, որ ուրախ կլինի դիմել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի օգնությանը:

Հարցին, թե եթե գտնվեն չարաճճի պատգամավորներ, ինչպե՞ս է պատժելու, նա պատասխանեց, որ մանկաբույժ է և երեխաների հետ հաճույքով աշխատել է:

Հարցին՝ իսկ եթե պատգամավորները բացակայեն և կեղծ տեղեկանք բերեն, ի՞նչ է անելու, Բաբլոյանը պատասխանեց, որ ամոթանք կտա նրանց:

Նա նաև հույս հայտնեց, որ նոր խորհրդարանն արդյունավետ է աշխատելու:

Պատասխանելով հարցին՝ խի՞ստ նախագահ է լինելու, Բաբլոյանը պատասխանեց. «էն եմ լինելու, ինչ կամ»: