կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-15 16:21
Տնտեսական

Պատգամավորի ընկերությունը 3 տարով կազատվի ԱԱՀ-ից

Պատգամավորի ընկերությունը 3 տարով կազատվի ԱԱՀ-ից

Կառավարության վաղվա նիստի օրակարգում տնտեսական զարհգացման և ներդրումների նախարարությունը ներառել է «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Թայգր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյան կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշումը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Թայգր Գրուպ» ՍՊ ընկերության գործունեությունն իր մեջ ներառում է երկու հիմնական նախագծեր, որոնցից մեկը` տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիրն է՝ հագեցած նորագույն սարքավորումներով, իսկ մյուսը` Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոնը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում` տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիր և Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոն կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 11.4 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 3.4 մլրդ ՀՀ դրամը՝ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար:

Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների արտադրությամբ նորագույն սարքավորումներ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 100 հազ. ՀՀ դրամ, 2017թ.- 100 հազ. ՀՀ դրամ և 2018թ.-100 հազ. ՀՀ դրամ:

«Թայգր գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրել են ԱԺ պատգամավոր, նախկինում ԲՀԿ-ական, այսօր ՀՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի դուստրը՝ Արմենուհի Գեւորգյանը, եւ որդին՝ Պետրոս Գեւորգյանը: