Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը քաղաքական հայտարարություն արեց` ասելով, որ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները ինքը պաշտոնապես հրավիրում է այլ քաղաքական ուժերի` համագործակցելու և միանալու: Մասնավորապես` հրավիրում է «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ քաղաքական կուսակցություններին:
Լրագրողներից մեկի հարցին` իսկ ԲՀԿ-ին չի՞ հրավիրում, Հրանտ Բագրատյանը ուղիղ պատասխան չտվեց. «Ես ասացի նրանց, ում ասացի»:
Պատգամավորի համոզմամբ՝ եթե այդ ուժերը միանան, կհաղթեն ընտրություններում: «Բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ, սթափ դատել, ամբիցիաները գցել մի կողմ, որովհետև առանձին-առանձին ստից 5 տոկոս կարող է հավաքեն կամ չհավաքեն: Միանում ենք հասարակ պայմանով` հավասար, վիճակահանությամբ որոշում ենք համարները, ծախսն էլ կիսում ենք հավասար: Սա հաղթական ֆորմուլա է»,- ասաց Հրանտ Բագրատյանը: